Armav App

Հավելված հաղորդակցման լուրջ դժվարություններ ունեցող մարդկանց համար

Խոսել չկարողանալը նույնը չէ, ինչ ասելիք չունենալը: Երեխաները, դեռահասները և մեծահասակները, որոնք չեն կարողանում խոսել, կարող են օգտագործել այս հավելվածը iOS-ի և Android-ի համար՝ որպես ամենօրյա հաղորդակցման գործիք։ Այն նաև կնպաստի այդ անձանց խոսքի զարգացմանը: Հավելվածը ներբեռնելուն պես ընդամենը մի քանի հպմամբ հնարավոր է շփվել ցանկացած մարդու հետ։

Մենք կարող ենք խոսել

Armav AAC App-ը iOS և Android հավելված է, որը նախատեսված է այլընտրանքային հաղորդակցման կարիք ունեցող անձանց համար։

Մեր ծրագիրը

ՍՏԵՂԾՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձևավորում է ինքնավստահություն:

ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՔԵԶ ՀԵՏ

Հարմարվում է առաջընթացիդ

ԱՋԱԿՑՈՒՄ Է ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻՆ

Նախատեսված է երեխաների, ծնողների և մասնագետների համար

Աջակցություն և կրթություն

Մենք գիտենք, որ հաջողությամբ հաղորդակցվելու համար միայն հավելված տրամադրելը բավական չէ։ Ուստի ստեղծել ենք նյութեր և ցուցումներ՝ ձեզ աջակցելու նպատակով:
Մենք առաջարկում ենք տեսաուղեցույց, ձայնագրված վեբինարներ հավելվածների օգտագործման վերաբերյալ, անվճար աջակցություն էլեկտրոնային փոստի միջոցով, պրեմիում աջակցություն նրանց համար, ովքեր կարիք ունեն ավելի անհատականացված մոտեցման:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Coat_of_arms_of_Armenia.svg


2022 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2361-Ա/2 հրամանը
ԱՐՄԱՎ այլընտրանքային հաղորդակցման հավելվածը որպես ուսումնական նյութ օգտագործելու երաշխավորման մասին

Մեր գործընկերներն են

Մեր գործընկերներն են


ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն

usembassyseal


UNICEF Հայաստան

Գալուստ Գյուլբենկյան
Հիմնադրամ

Calouste Foundation

Harmony Therapy
Խոսքի թերապիա և ախտորոշում

harmony - logo-blackgreen facebook

Ահա թե ինչ են ասում մեր օգտատերերը

Ահա թե ինչ են ասում մեր օգտատերերը

Մենք ուրախ ենք կիսվելու գոհունակ օգտատերերի մի քանի կարծիքներով։

Հաճախակի տրվող հարցեր

Եթե ունեք հարց, որի պատասխանն այստեղ չկա, խնդրում ենք կապվել մեզ հետ: Մենք միշտ ուրախ ենք օգնել:

  • Հավելվածն աշխատու՞մ է առանց ինտերնետի:
  • Այո, Այլընտրանքային հաղորդակցման «Արմավ» հավելվածը կարող է աշխատել օֆլայն՝ թույլ տալով օգտատերերին շարունակել շփվել նույնիսկ առանց ինտերնետ կապի:

  • Հավելվածն առաջարկու՞մ է տարբեր լեզուներ:
  • Ոչ, հավելվածն այս պահին հասանելի է միայն հայերենով (արևելահայերեն և արևմտահայերեն)՝ հայ օգտատերերին հնարավորություն տալով շփվելու իրենց մայրենի լեզվով:

  • Հավելվածը հե՞շտ է օգտագործել:
  • Այո, հավելվածն ունի օգտագործողի համար հարմար ինտերֆեյս՝ հասանելի տարբեր տարիքի և տարբեր կարողություններ ունեցող անձանց համար:

  • Ի՞նչ ձայներ կարող եմ ընտրել հավելվածում:
  • Հավելվածն առաջարկում է տղայի, աղջկա, կնոջ և տղամարդու ձայներ։ Օգտատերը կարող է ընտրել իր տարիքին և սեռին համապատասխանող տարբերակը:

  • Քանի՞ բառ/խորհրդանիշ է ներառում հավելվածը:
  • Այլընտրանքային հաղորդակցման «Արմավ» հավելվածը ներառում է շուրջ 2000 բառ։ Բացի այդ, հավելվածում կարող եք ստեղծել անսահմանափակ թվով բառեր/խորհրդանիշներ:

  • Armav AAC հավելվածի օգտագործումը կարո՞ղ է ավելի ուշացնել խոսքի ձևավորումը:
  • Ոչ. հետազոտությունները վկայում են, որ հաղորդակցման այլընտրանքային ռազմավարությունները նպաստում են խոսքի զարգացմանը:

Պատկերացրեք աշխարհը ԱՐՄԱՎ այլընտրանքային հաղորդակցման հավելվածով

Պատկերացրեք աշխարհը ԱՐՄԱՎ այլընտրանքային հաղորդակցման հավելվածով

Հավելվածը հաղորդակցման անընդմեջ զարգացող միջոց է։ Այն շարունակում է բարելավվել, փոփոխվել, յուրաքանչյուր թարմացում մեծացնում է վերջինիս օգտակարությունը։ Սրանք մեր առաջին քայլերն են։

Մեր մասին

Մենք տեսանք, որ հաղորդակցման լուրջ դժվարություններ ունեցող հայազգի անձանց համար հաղորդակցման բարձր տեխնոլոգիական միջոցի կարիք կա։ Ուրախ ենք ներկայացնելու մեր լուծումը՝ այլընտրանքային հաղորդակցման առաջին հայալեզու հավելվածը:

Գտեք մեզ

Ադոնցի փող. 6/1, Երևան, Հայաստան

Copyright 2024 © ARMAV APP

Creatio Creative Agency

Ներբեռնել Armav AAC

Կապ մեզ հետ

Լրացրեք պահանջվող դաշտերը և մենք կկապվենք ձեզ հետ։

Ձեր տվյալները