Armav App

Մեր թիմը

Ծանոթացեք Արմավ Էփփ կազմակերպության համահիմնադիրների ու այլընտրանքային հաղորդակցման Արմավ հավելվածը ստեղծող նվիրյալների հետ։ Նրանք տաղանդավոր մարդիկ են, ովքեր հանձն առան այս աշխատանքը, միավորեցին իրենց ջանքերն ու պատվով իրականացրին իրենց առջև դրված խնդիրները։ Հավելվածի ինժեների, գրաֆիկ դիզայների, UI/UX դիզայների, հնչյունավորողների և այլ ոլորտների մասնագետների փորձառությունը օգնեց գտնելու նորարարական լուծումներ և իրագործելու այս` շատերի կյանքի որակը փոխող նախագիծը։

Հիմնադիրներ

Արմավ Էփփ կազմակերպությունը, ի դեմս իր համահիմնադիրների, ունի հստակ տեսլական։ Հիմնադիրներին միավորում է նորարարության և գերազանցության ձգտումը: Նրանց փորձի, գիտելիքի համատեղումը և անմնացորդ նվիրումը հաջողությամբ առաջնորդում են մեր ընկերությունը դեպի աննախադեպ աճ և ճանաչում:

Արմավ էփփ ընկերության համահիմնադիր

Հավելվածի ստեղծման աշխատանքային խմբի ղեկավար

Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Արմենուհի Ավագյան

Արմավ էփփ ընկերության համահիմնադիր

Համլետ Մկրտչյան

Հավելվածի ինժեներ

Մեր հավելվածի ինժեները կոդավորման հրաշագործ է։ Նա կարևորագույն գաղափարները կյանքի է կոչում` ստեղծելով այնքա՜ն անհրաժեշտ հավելվածներ։ Նրա նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը մեծ դեր են խաղացել Արմավ AAC հավելվածի հաջող մշակման հարցում:

Կարո Ղազարյան

Հավելվածի ինժեներ

Գրաֆիկ դիզայներներ

Մեր գրաֆիկ դիզայներները ստեղծագործ մարդիկ են։ Նրանք ստեղծել են գրավիչ, օգտատիրոջ համար ընկալելի ու կիրառելի պատկերներ/սիմվոլներ, որոնք օգնում են այլընտրանքային հաղորդակցման կարիք ունեցող անձանց հեշտությամբ արտահայտելու իրենց մտքերը, հույզերն ու ցանկությունները։

Հայկազ Օհանեան

Գրաֆիկ դիզայներ

Տոմա Ահարոնյան

Գրաֆիկ դիզայներ

UI/UX Դիզայներ

Մեր UI/UX դիզայները ուսումնասիրել է այսպիսի հավելվածների միջազգային փորձը։ Արդյունքում նրան հաջողվել է էսթետիկան և ֆունկցիոնալությունը համատեղել փորձագիտական ճշգրտության հետ:

Անաիդա Երիցյան

UI/UX դիզայներ

Հնչյունավորողներ

Մեր հնչյունավորողները կյանքի են կոչել նախագիծը իրենց թովիչ ձայնով։ Նրանք իրենց ձայնը նվիրել են խոսելու կարողություն չունեցող անձանց` նրանց ընձեռնելով հաղորդակցվելու հնարավորություն։

Արմեն Վարդանյան

Արևելահայերեն տարբերակի հնչյունավորող

Կուշանե Չոբանյան

Արևելահայերեն տարբերակի հնչյունավորող

Հնչյունային օպերատոր

Էրիկա Ղոչիկյան

Արևելահայերեն տարբերակի հնչյունավորող

Գրիգոր Հարությունյան

Արևելահայերեն տարբերակի հնչյունավորող

Թալին Աշիքեան

M.S., CCC-SLP/ASDCS/PhD candidate

Արևմտահայերեն տարբերակի նախաձեռնող,

Հարմոնի խոսքի և ախտորոշման կենտրոնի համահիմնադիր (կալիֆորնիա, ԱՄՆ), Լոգոպեդ

Յակոբ Տիրարեան

Արևմտահայերեն տարբերակի հնչյունավորող

Ներսես Յահյեյան

Արևմտահայերեն տարբերակի հնչյունավորող

Մարիա Պալեան

Արևմտահայերեն տարբերակի հնչյունավորող

Նախագծի խորհրդատու

Մեր նախագծի խորհրդատուն հանդիսանում է այլընտրանքային հաղորդակցման այլ լեզուներով հավելվածների փորձառու օգտատեր։ Նա հաղորդակցման լուրջ դժվարություններ ունեցող մարդկանց համայնքի առջև ստանձնել է մեծ պատասխանատվություն` ցուցաբերելով անգնահատելի աջակցություն հայալեզու հավելվածի ստեղծմանը։

Մարիամ Ներսեսյան

Armav AAC հավելվածի ստեղծման նախագծի խորհրդատու

Այլընտրանքային հաղորդակցման հավելվածի օգտատեր