1. Ներածություն
2. Հավելվածի սիմվոլների մասին
3. Հավելվածի առաջարկած ձայների մասին
4. Հավելվածի բառերի բազայի մասին
5. Ինչպե՞ս ներբեռնել հավելվածը
6. Ինչպե՞ս մուտք գործել հավելված
7. Ի՞նչ սկզբունքով են ընտրվել պանակների գույները
8. Որտե՞ղ են զետեղված հոլովված բառերն ու խոնարհված բայերը
9. Ինչպե՞ս օգտվել հավելվածի` հեռահար հաղորդակցման հնարավորությունից
10. Ինչպե՞ս օգտվել հավելվածի «Պատմություն» բաժնից
11. Ինչ են նշանակում սիմվոլների վրայի սլաքները։ Ի՞նչ դեպքում կարող են օգտակար լինել
12. Ինչպե՞ս հավելվածով կազմել նախադասություն և առավելագույնը քանի՞ բառ պարունակող նախադասություն է կարող կազմել ու «արտասանել» օգտատերը
13. Ինչպե՞ս ստեղծել բառ
14. Ինչպե՞ս ջնջել մեր ստեղծած բառը
15. Ինչպե՞ս գտնել ձեզ անհրաժեշտ բառը
16. Ինչպե՞ս կարելի է էկրանը բաժանել ավելի մեծ մասերի
17. Ինչպե՞ս ակտիվացնել բառ առ բառ կամ նախադասությամբ խոսելու տարբերակները
18. Ինչպե՞ս ստեղծել պանակ
19. Ինչպե՞ս ջնջել մեր ստեղծած պանակը
20. Ի՞նչ է պարունակում արտահայտություններ պանակը
21. Ինչպե՞ս ակտիվացնել արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակները
22. Ինչպե՞ս փոփոխել նկարների ֆոնը/եզրագիծը
23. Ինչպե՞ս ընտրել ձայնը, որով կխոսի հավելվածը
24. Ի՞նչ է իրենից ներկայացնում 36 բառ պարունակող ցանցը
25. Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ձեր ստեղծած ցանցը»
1. Ներածություն
Հարգելի օգտատեր, այս տեսաուղեցույցը մենք պատրաստել ենք ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ գործընկերությամբ: Այն ձեզ կօգնի կիրառելու ԱՐՄԱՎ այլընտրանքային հաղորդակցության հավելվածը և ծանոթանալու վերջինիս ֆունկցիաներին։
2. Հավելվածի սիմվոլների մասին
Հավելվածում բառերը ներկայացված են սիմվոլներով, որոնք ընտրվել են բաց առցանց մասնագիտական ռեսուրսներից։ Դրանք պարունակում են երկար տարիներ փորձարկված, հեշտությամբ ընկալելի պատկերներ։ Այն հասկացությունների համար, որոնք դժվար է պատկերով ներկայացնել, ընտրվել են միջազգայնորեն ճանաչված սիմվոլներ։
3. Հավելվածի առաջարկած ձայների մասին
Հավելվածում առկա յուրաքանչյուր սիմվոլի անվանում ձայնագրվել է չորս ձայնով` կնոջ, տղամարդու, աղջկա և տղայի։ Մուտք գործելիս օգտատերը նշում է իր սեռը և տարիքը, արդյունքում հավելվածն ավտոմատ ակտիվացնում է համապատասխան ձայնը։
4. Հավելվածի բառերի բազայի մասին
Հավելվածը ներառում է մեծ թվով բառեր (մոտ 2000), որոնք հանդիսանում են առանցքային և բավարարում են փոքրիկների, նախադպրոցականների, դպրոցականների և մեծահասակների ամենօրյա շփումներին։
5. Ինչպե՞ս ներբեռնել հավելվածը
Հավելվածը հասանելի է ինչպես iOS այնպես էլ Android սարքերի համար։ Այն ներբեռնելու համար AppStore-ում կամ Google Play-ում պետք է որոնման մասում գրել Armav AAC առանցքային բառերը։ Կամ սկանավորեք էկրանին ներկայացված QR կոդը։
6. Ինչպե՞ս մուտք գործել հավելված
Ներբեռնելուց հետո դուք տեսնում եք Բարի Գալուստ ԱՐՄԱՎ։ Նախ սեղմեք «Սկսենք» կոճակը։ Եթե դուք արդեն գրանցված եք հավելվածում, ապա պետք է մուտքագրեք ձեր օգտանունն ու գաղտնաբառը։ Եթե նոր եք գրանցվում սեղմեք ստեղծել կոճակը։Ձեր հաղորդակցման պրոֆիլը ստեղծելու համար լրացրեք ձեր տվյալները` օգտանունն ու գաղտնաբառը։ Հաջորդ էջում լրացրեք ձեր անձնական տվյալները։
Նկատի ունեցեք, որ մենք հետևում ենք անձնական տվյալների գաղտնիության քաղաքականությանը։ ՈՒստի պետք է կարդալ այն և կատարել համապատասխան նշումը։
7. Ի՞նչ սկզբունքով են ընտրվել պանակների գույները:
Հավելվածի պանակները թեմատիկ են և ունեն որոշակի գույներ, որոնք համապատասխանում են նման հավելվածների համար միջազգայնորեն ընդունված չափանիշներին։ Օրինակ` բայերը կանաչ են, գոյականները` նարնջագույն, ածականները` կապույտ և այլն։
8. Որտե՞ղ են զետեղված հոլովված բառերն ու խոնարհված բայերը
Գոյականների հոլովված և բայերի խոնարհված տարբերակները զետեղված են յուրաքանչյուր պանակի առաջին էջի վերջին հատվածում։ Դրանք աստղանիշ կրող ենթապանակներ են։
9. Ինչպե՞ս օգտվել հավելվածի` հեռահար հաղորդակցման հնարավորությունից
Հավելվածը օգտատիրոջը նաև հեռահար հաղորդակցման հնարավորություն է տալիս։ Նա կարող է իր կազմած նախադասությունը ուղարկել հաղորդակցության տարբեր միջոցներով` էլ.փոստ, Viber, WhatsApp, Messenger:
10. Ինչպե՞ս օգտվել հավելվածի «Պատմություն» բաժնից
Պատմություն բաժնում պահպանվում են օգտատիրոջ օգտագործված բառերն ու արտահայտությունները։ Դրանք կրկնելու անհրաժեշտության դեպքում նա ստիպված չի լինում բառ առ բառ հավաքել ասելիքը։ Այս բաժինը նաև օգնում է ծնողին` հասկանալու երեխայի ակտիվությունը դպրոցում և ոչ միայն։
11. Ինչ են նշանակում սիմվոլների վրայի սլաքները։ Ի՞նչ դեպքում կարող են օգտակար լինել
Սիմվոլների վրայի սլաքները խորհրդանշում են գոյականների հոլովներն ու բայերի ժամանակաձևը։ Դրանք կօգնեն կարդալ դժվարացող, բայց քերականորեն ճիշտ խոսելու ունակ անձանց ճանաչել բառերը ըստ հոլովի ու խոնարհման և ճիշտ արտահայտել իրենց մտքերը։
12. Ինչպե՞ս հավելվածով կազմել նախադասություն և առավելագույնը քանի՞ բառ պարունակող նախադասություն է կարող կազմել ու «արտասանել» օգտատերը
Նախադասություն կազմելու համար պետք է կարգավորումներ բաժնում ակտիվացված լինի ամբողջական նախադասությամբ խոսելու տարբերակը։ Օգտատիրոջ միտքը կարող է լինել ցանկացած բարդության ու երկարության։ Միտքն ավարտելուց հետո նա դիպչում է համապատասխան կոճակին, սարքն արտաբերում է ողջ միտքը։
13. Ինչպե՞ս ստեղծել բառ
Հավելվածում հնարավոր է ավելացնել անսահմանափակ քանակությամբ բառեր` օգտագործելով հարազատներից մեկի/մասնագետի ձայնը, օգտագործելով ինտերնետից ներբեռնած նկարներ կամ սեփական լուսանկարները։
14. Ինչպե՞ս ջնջել մեր ստեղծած բառը
Մեր ստեղծած բառերը կարելի է հեշտությամբ ջնջել։
15. Ինչպե՞ս գտնել ձեզ անհրաժեշտ բառը
Հավելվածից հեշտությամբ օգտվելու համար կարևոր է, որ դուք կարողանաք առանց դժվարության գտնել ձեզ անհրաժեշտ բառը։ Հավելվածը ձեզ տալիս է նման հնարավորություն։
16. Ինչպե՞ս կարելի է էկրանը բաժանել ավելի մեծ մասերի
Հավելվածի էկրանը կարելի է բաժանել 2,4,8 և 16-ից ավելի մասերի` ելնելով օգտատիրոջ համար հարմարավետությունից։
17. Ինչպե՞ս ակտիվացնել բառ առ բառ կամ նախադասությամբ խոսելու տարբերակները
Հավելվածի օգնությամբ կարելի է խոսել ամբողջական նախադասությամբ կամ առանձին բառերով։ Այդ տարբերակներից ձեզ համար նախընտրելին կարող եք ընտրել և ակտիվացնել կարգավորումներ բաժնում։
18. Ինչպե՞ս ստեղծել պանակ
Կարելի է ընտրել մշակողի կողմից առաջարկված պանակներն ու ենթապանակները կամ ստեղծել սեփականը` հավելվածը դարձնելով խիստ անհատականացված։ Կարելի է ավելացնել պանակներ, բառ-սիմվոլներ` հավելվածը համապատասխանեցնելով օգտատիրոջ հաղորդակցման անձնական կարիքներին և ունենալով տարբեր իրավիճակներում (դպրոց, բակ, տուն և այլն) կիրառելի պանակներ։
19. Ինչպե՞ս ջնջել մեր ստեղծած պանակը
Եթե ձեր ստեղծած պանակն այլևս անհրաժեշտ չէ, դուք կարող եք այն հեշտությամբ ջնջել։
20. Ի՞նչ է պարունակում արտահայտություններ պանակը
Արտահայտություններ պանակում դուք կգտնեք պատրաստի արտահայտություններ, որոնք, համաձայն հետազոտությունների, առավել հաճախ են կիրառվում հաղորդակցման լուրջ դժվարություններ ունեցող անձանց կողմից։ Այդ ցանկը կարելի է համալրել, ստեղծելով ձեզ անհրաժեշտ, անսահմանափակ թվով այլ արտահայտություններ։
21. Ինչպե՞ս ակտիվացնել արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակները
Հավելվածը առաջարկում է արևելահայերեն և արևմտահայերեն խոսելու հնարավորություն։ Մուտք գործելով կարգավորումներ բաժին, դուք կարող եք ընտրել ձեզ անհրաժեշտ տարբերակն ու ակտիվացնել այն։
22. Ինչպե՞ս փոփոխել նկարների ֆոնը/եզրագիծը
Կարելի է ընտրել, որ նկարները ունենան որոշակի գույնի եզրագիծ կամ ամբողջական ֆոն` ելնելով սիմվոլների գունային հագեցվածության նախապատվությունից կամ օգտատիրոջ տեսողությունից։
23. Ինչպե՞ս ընտրել ձայնը, որով կխոսի հավելվածը
Հավելվածը առաջարկում է կնոջ, տղամարդու, տղայի ու աղջկա ձայներով խոսելու հնարավորություն։ Ձեզ անհրաժեշտ ձայնը կարող եք ընտրել կարգավորումներ բաժնում։
24. Ի՞նչ է իրենից ներկայացնում 36 բառ պարունակող ցանցը
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պրոֆեսորների կողմից հետազոտությամբ դուրս են բերվել այն 36 բառերը, որոնց օգնությամբ հաղորդակցման լուրջ դժվարոթյուններ ունեցող անձինք կարողանում են բավարարել իրենց տարրական հաղորդակցական կարիքները։ Հենց այդ բառերն էլ զետեղված են մեր առաջարկած ցանցում։
25. Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ձեր ստեղծած ցանցը»։